Մարզերից Երեւան տանող շատ ճանապարհներն ասօր առավոտից փակ են, ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ չեն աշխատում: «Գյումրի» ավտոկայարանը առավոտյան ժամերին աշխատել է` առանց գրաֆիկի փոփոխության, սակայն Երեւանից ժամանած վարորդներն ու ուղեւորները պատմել են, որ Երեւան-Գյումրի ճանապարհահատվածին երեք տեղ` Աբովյանի մոտակայքում, Լանջիկում ու Գյումրի մտնելիս, տեսել են ոստիկանական խմբերի, ովքեր հսկել են Գյումրիից դուրս եկող ավտոմեքենաները:

Դժգոհություններն ավելացել են հատկապես կեսօրին: Գյումրի քաղաքի մուտքի մոտ արտակարգ հսկողություն է սահմանվել, որոշ գյումրեցիներ դժգոհում  են, որ անգամ հիվանդներին Երեւան տեղափոխել չեն կարողացել, քանի որ ճանապարհները փակ են:

Հիշեցնենք, որ այսօր` 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի տարելիցի օրը, ժամը 17:00-ին, Մատենադարանին հարող տարածքում Հայ ազգային կոնգրեսը մեծ հանրահավաք հրավիրել եւ ճանապարհները փակվել են հենց այդ պատճառով: