Մոսկվայում անցած ուրբաթ Ռուսական պետական սոցիալական համալսարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի սադրիչները եղել են ինգուշները: Գազային ատրճանակներով զինված մոտ 20 երիտասարդներ ներխուժել են համալսարան եւ հարձակվել ուսանողների վրա, որոնք եղել են Հյուսիսային Օսեթիայից:

Պարբերականի տվյալներով, կռվից մեկ շաբաթ առաջ 5 ինգուշներ կռիվ էին արել երեք օսերի հետ եւ պարտվել: Ուրբաթօրյա հարձակումը եղել է կռվի պատասխանը: Արդյունքում երկու օսեր վնասվածքներ են ստացել:

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու համայնքների ներկայացուցիչները: Բախումը կարգավորվել է խաղաղ եղանակով, առանց ոստիկանների միջամտության: