65 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ «Մովսես Խորենացու» շքանշանակիր Պողոս Սուքիասյանը: Նա երկար տարիներ աշխատել է Արտաշատի անվան թատրոնում, հետո Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում`խաղալով բազմաթիվ գլխավոր դերեր:
Պողոս Սուքիասյանը խաղացել է «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացման մեջ վաստակավոր դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հետ: Նա վերջին անգամ բեմ է բարձրացել 1 շաբաթ առաջ, խաղալով Անդրանիկ Օզանյանի դերը, վերջինիս ծննդյան 146-րդ ծննդյան օրը:


























