Հյուսիսային Հնդկաստանում 32 մարդ է զոհվել ավտովթարից, որը 300 մետր խորություն ունեցող անդունդն է ընկել։ Ուղեւորները հարսանիքի արարողության էին շտապում, հաղորդել է «ԻԱՆՍ» գործակալությունը։
Ինչպես հաղորդում է Չամբա մարզի ոստիկանության հրամանատար Մադհու Սուդանը, այս մասին տեղեկացրել են օրինապահ մարմինները՝ մարտի 2-ին կեսգիշերից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավտոբուսի մեջ 40 մարդ է եղել, հիմնականում տղամարդիկ։ Դեպքի վայր հասած ոստիկանները հայտնաբերել են 32 դիակ, կենդանի մնացածների մասին ոչինչ չի հաղորդվում։
Կատարվածի մասին ոստիկանները պարզաբանումներ չեն տալիս, միայն հաղորդել են, որ այդ շրջանում վերջին 2 օրերին անձրեւները չեն դադարում։
Հիշեցնենք, որ վերջին օրերին սա արդեն 2-րդ ավտովթարն է Չամբայի շրջանում։ Նախօրեին Ջիպ ավտոմեքենան 8 ուղեւորներով ընկել էր անդունդը, նրանցից 7-ը մահացել էին։





























