Նյու Յորքի New York Mercantile Exchange (NYMEX) բորսայում WTI (Light Sweet) նավթի պաշտոնաը գինը մարտի 2-ի տվայլներով, աճել է 2,6 դոլարով եւ կազմել է 102,23 դոլար՝ մեկ բարելի համար:

Լոնդոնում InterContinental Exchange Futures Europe (IСE Futures Europe) առեւտրային բորսայում  աճել են Brent մակնիշի նավթի գները 0,93 դոլարով եւ կազմել 116,35 դոլարով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, վերլուծաբանների կարծիքով, համաշխարհային գները կվերադառնան նախկին մակարդակին Լիբիայում իրավիճակը կարգավորելուց հետո:

Լիբիան 9-րդ տեղն է զբաղեցրել նավթի արդյունահանման ծավալներով ՕՊԵԿ-ի 12 երկրների շարքում եւ Աֆրիկայում նավթի խոշորագույն պաշարներն ունի: