Թուրքիայում սկսել են լուրջ ուշադրություն դարձնել մանկահասակ աղջիկներին գլխագնի դիմաց տարիքով մեծ անձանց հետ ամուսնացնելու դեպքերին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի Չորումի նահանգում մոտ 10 մանկահասակ՝ հիմնականում 13-14 տարեկան հղի աղջիկներ են տեղափոխվել հիվանդանոցներ՝ ծննդաբերության նպատակով։ Այս մասին անվտանգության մարմիններին են հայտնել հիվանդանոցների պատասխանատուները։

Հայտնի է դարձել, որ մանկահասակ աղջիկներին ամուսնացնում են գլխագնի դիմաց, որոնց մեծ մասը 13-ից 14 տարեկանում արդեն հղիանում է։ Հիմնական դեպքերը գրանցվել են Վանի եւ Աղրըի նահանգում։

Ժանդարմերիան այս կապակցությամբ արդեն հետաքննություններ է սկսել։