Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ ռազմական օդուժը մարտի 4-ին գնդակոծել են ապստամբների ռազմակայանը Աջդաբիա քաղաքի մերձակայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:

Ականատեսների տվյալներով, լիբիական ավիացիան գնդակոծում է մերձակա տարածքը, սակայն բուն օբյեկտին հարվածներ չեն հասցնում:

Տուժածներ եւ զոհեր, նախնական տեղեկություններով, չկան:

Միեւնույն ժամանակ ռազմական օդանավերը գնդակոծել են Մարսա-էլ-Բրեգա քաղաքի տարածքի նավթային օբյեկտները: Տուժածների մասին տեղեկություններ եւս չկան: