Մոտավորապես 12 500 փախստականներ մնացել են  Լիբիայի եւ Թունիսի սահմանագծին, թաքնվելով Մուամար  Քադաֆիի զինված կողմնակիցներից։

Այս մասին մարտի 4-ին հաղորդել է ՄԱԿ փախստականների հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Մելիսա Ֆլամինգը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով սահմանը վերահսկում են Քադաֆիի «մինչեւ ատամները զինված» կողմնակիցները, ովքեր խոչնդոտում են ժողովրդի ազատ տեղաշարժին։

Թունիսի եւ Եգիպտոսի սահմաները հատելու պատրաստ փախստականների թիվը, ՄԱԿ-ի հաշվարկով կազմում է մոտավորապես 180 հազար մարդ: