Երեւանում կներկայացվի ռեժիսոր Կարոլ Ռուսսոպուլոսի գործունեությանը նվիրված «Ձայն՝ Ձայն չունեցողներին» նախագիծը, որը կազմակերպում է «Ուտոպիանան» Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան եւ KASA հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Մոտ 150 վավերագրական ֆիլմի հեղինակ Կարոլ Ռուսսոպուլոսը (1945-2009) 40 տարի շարունակ  վավերագրել է ֆեմինիստական, հակաիմպերիալիստական, բանվորական պայքարներ՝ առաջնությունը մշտապես տալով «ձայն չունեցողներին», հարստահարվածներին ու  մերժվածներին, այն անանուններին, ովքեր իրենց հետքն են թողել պատմության էջերում :

Նախագծի շրջանակում, կներկայացվի Կարոլ Ռուսսոպուլոսի «Ոտքի. Կանանց ազատագրման շարժման մի պատմություն(1970-1980)» տեսաֆիլմը:

Այնուհետեւ տեղի կունենա քնարկում «Հայացք ներկայից 70-ականների պայքարին եւ նրա ազդեցությանը» թեմայով: