Կալիֆորնիա նահանգի Ռանչո Կորդովա քաղաքի բնակչուհի Սիլվա Մամիկոնյանին դեպի Հայաստան արտաքսում է սպասվում, հայտնում է Sacbee պորտալը։ Միգրացիոն ծառայության աշխատակիցները պնդում են, որ Մամիկոնյանը ԱՄՆ է եկել ապօրինի ճանապարհով՝ 9 տարի առաջ՝ օգտագործելով ուրիշի անձնագիրը եւ հավաստիացնելով, որ ԱՄՆ քաղաքացի է։

Նրա ամուսինը եւ երկու տղաները ԱՄՆ քաղաքացիներ են։

Ընտանիքի բարեկամ Ռասս Ռիիսը հայտնել է, որ փաստաբանական ծառայության դիմաց 100 հազար դոլար վճարելու համար ընտանիքին օգնել են բարեկամներն ու ընկերները։ Այժմ նրան արտաքսելու հարցով լսումը քննման փուլում է եւ գտնվում է ԱՄՆ վերաքննիչ 9-րդ շրջանային դատարանում։