Թուրքիայի  ազգային պաշտպանության նախկին նախարար Էրջան Վուրալհանը ձերբակալվել է Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող բանկերից մեկում։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  Էրջան Վուրալհանի նկատմամբ կա 3 տարբեր գործերով ձերբակալման որոշումներ։

Նախկին նախարարի հետ հայտնաբերված 3 անձին եւս բերման են ենթարկել ոստիկանություն՝ տեղեկություններ ստանալու համար։

Վուրալհանը մեղադրվում է խարդախությունների եւ մեքենայությունների միջոցով տարբեր անձանցից խոշոր գումարներ կորզելու մեջ։