Tripadvisor զբոսաշրջային պորտալը կազմել է աշխարհի լավագույն ավիաընկերությունների վարկանիշը:

Լավագույն ավիաընկերությունների տասնյակը գլխավորում է Singapore Airlines-ը, որի առավելությունների թվում նշվել են սպասարկման բարձր ստանդարտները, օդանավերի որակը, ուղեկցորդների քաղաքավարիությունը եւ արդյունավետությունը, օդանավում զվարճալի հեռուստաալիքների մեծ թիվը:

Երկրորդ տեղում է հայտնվել Qatar Airways ավիաընկերությունը, որի արժանիքների թվում նշվել են թռիչքի ժամանակ մեծ աստիճանի հարմարավետության ապահովումը, հոյակապ սնունդը եւ ուղեկցորդների սիրալիրությունը:

Լավագույնների եռյակը եզրափակել է EVA Air-ը, որի արժանաիքներից են հարմարավետությունը եւ լավագույն աքսեսուարների առկայությունը:

Tripadvisor-ի վարկանիշում են հայտնվել նաեւ Emirates, Japan Airlines (JAL), Southwest Airlines, Azul, Air New Zealand, Jet2.com եւ ANA (All Nippon Airways) ավիաընկերությունները: