Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող Լիոնի իշխանությունները որոշում են ընդունել արգելել ապրիլի 13-ին «դեղին բաճկոններ» շարժման ցույցը: Այս մասին Twitter-ում հայտնել է քաղաքապետ Ժերար Կոլոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
««Մի քանի շաբաթ շարունակ «դեղին բաճկոնների» ցույցերն ամեն շաբաթ խախտում են Լիոնի կենտրոնում կյանքը», - նշել է նա: «Բողոքի մասնակիցների աջակցությամբ խմբերը հարձակվում են մարդկանց եւ իրավապահների վրա` պետական եւ մասնավոր սեփականությունը վնասելու համար»:
Ըստ Կոլոնի՝ նոյեմբերի 2018-ից Լիոնի ձեռնարկատերերը, հատկապես ռեստորանների եւ խանութների սեփականատերերը, որոնք ստիպված էին փակվել բողոքի ցույցերի պատճառով, «այդ ցույցերի հետեւանքները իրենց վրա են զգացել»: «Ես շնորհակալություն եմ հայտնում նահանգապետին` համաձայնություն տալու, որ ապրիլի 13-ի ցույցը արգելվի», - գրել է Կոլոնը:
Լիոնի նահանգում իր հերթին, նշել են, որ «ոստիկանությունը ցույցերի ժամանակ ամբողջ քաղաքում ապահովել է անվտանգության բարձր մակարդակ, այնուամենայնիվ նկատվում է ցուցարարների թվի կտրուկ կրճատում եւ արմատապես տրամադրված մարդկանց առավել ակտիվ ներկայություն»: «Այդ ակցիաներից տուժում է բիզնեսը»:
Ապրիլի 6-ին երկրում տեղի էր ունեցել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների 21-րդ ալիքը: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով դրան մասնակցել է 22.3 հազար մարդ:





























