ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջիմ Կոստան դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Ըստ նրա, Էրդողանի հայտարարությունը կեղծ է: «Մենք չպետք է Թուրքիայի ավտորիտար նախագահին, որը խախտում է մարդու իրավունքները, կրոնի եւ մամուլի ազատությունը, թույլ տանք վերաշարադրել  պատմությունը», - Twitter-ում գրել է Կոստան:

Նշենք, որ ապրիլի 24-ին իր հայտարարությունում Էրդողանը «հայկական բանդաների տեղափոխությունը» խելամիտ արարք էր անվանել: