WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանությունը դրամաշորթության հայց է ներկայացրել մի խումբ իսպանացիների եւ Լոնդոնում Էկվադորի դեսպանության աշխատակիցների դեմ՝ հայտնում է «360» հեռուստաալիքը՝ հղում կատարելով El Mundo-ին։

Նրանք համարում են, որ հայտնի լրագրողին կարող էին լրտեսել։

Ինչպես հայտնում է El Mundo-ն, ոստիկանությունը անցկացնում է հետաքննություն լրագրող Պեպե Մարտիի եւ նրա համար աշխատող եւս չորս մարդու հանդեպ, որոնք երեք միլիոն եվրո են պահանջել Էկվադորի դեսպանությունում Ասանժին լտեսելու արդյունքում ձեռք բերած տեսագրությունների, ձայնագրությունների եւ այլ փաստաթղթերի համար։

Ավելի վաղ Daily Mail-ը հայտնել էր, որ Ասանժի ձերբակալությունից մեկ օր առաջ որոշ չարամիտներ նրան սպառնացել են ինտիմ բնույթի տեսանյութ հրապարակել։ Շրջանառվող լուրերի համաձայն, Ասանժը հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Պամելա Անդերսոնի հետ, որը հաճախ է նրան այցելել Էկվադորի դեսպանությունում։