Լեյբորիստական կուսակցության մոտ 90 ներկայացուցիչներ պահանջում են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով գործարքը հանրաքվեի դնել՝ հայտնում է Sky News-ը։

Քաղաքական գործիչները իրենց անունները ներառել են նամակում՝ կոչ անելով կուսակցության ազգային գործադիր հանձնաժողովին օգտագործել իրենց ազդեցությունը հանրաքվեի անցկացման համար։

Նամակում, մասնավորապես, ասվում է այն մասին, որ լեյբորիստները արդեն սատարել են Brexit-ի հարցով հրապարակային քննարկումը։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին արտակարգ գագաթողովի արդյունքում ԵՄ-ն իր կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը հետաձգել էր մինչեւ հոկտեմբերի 31-ը։