Ահաբեկիչների գաղտնի առաջնորդների ձեռքերն ազատ են այն առումով, որ նրանք կարող են հետագայում եւս իրագործել հարձակումներ զբոսաշրջիկների վրա, ինչպես դա արվեց Շրի Լանկայում, հաղորդում է Sunday Telegraph-ը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին:

Ինչպես նշում են հատուկ ծառայությունները, բացի դրանից, հանցագործների գաղտնի առաջնորդները չեն անհանգստանում Իսլամական պետության ղեկավարմամբ:

Հատուկ ծառայություններին մտահոգում է փաստը, որ այսուհետ հանգստավայրերը խոցելի են ԻՊ-ի քայքայման հետեւանքով:

Ակնկալվում է, որ այժմ ջիհադիստները կկենտրոնացնեն իրենց ամբողջ ուշադրությունը զբոսաշրջային հանգստավայրերում: Իրազեկ աղբյուրները համարում են, որ ամենախոցելիները կլինեն Հնդկաստանի, Մալդիվների, ինչպես նաեւ Քենիայի եւ Տանզանիայի հանգստավայրերը: