Ֆինլանդիան վավերացրել Է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին, ապրիլի 29-ին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:
«Ուրախ ենք հայտնել, որ Ֆինլանդիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը կխորացնի ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունները եւ օգուտ կբերի Հայաստանի եւ ԵՄ-ի քաղաքացիներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Happy to announce that #Finland has ratified the EU-Armenia Comprehensive & Enhanced Partnership Agreement! #CEPA will deepen EU-Armenia relations and benefit the citizens of #Armenia and #EU. #EaP pic.twitter.com/g3gL0ydWqA
— Ulkoministeriö (@Ulkoministerio) April 29, 2019
Նշենք, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել է 13 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա, Գերմանիա, Ֆինլանդիա:





























