Իսպանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի օրը մերժել է Եվրոպական խորհրդարանում Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կարլես Պուչդեմոնի թեկնածության առաջադրումը՝ հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով EFE գործակալությանը։
Նման որոշումներ են կայացվել նաեւ նրա կառավարության նախկին խորհրդականներ Անտոնի Կոմինի եւ Կլարա Պոնսատիի վերաբերյալ։
Այսպիսով, ԿԸՀ-ն հաշվի է առել Ազգային եւ Քաղաքացիական կուսակցությունների կողմից ներկայացված բողոքները։ Մերժման պատճառը կապված է այն հանգամանքի հետ, որ նրանք չեն գտնվում Իսպանիայի տարածքում՝ թաքնվելով իսպանական արդարադատությունից այն բանից հետո, երբ 2017թ․ հոկտեմբերի 27-ին սատարել էին Կատալոնիայի անկախության միակողմանի ճանաչումը։
Պուչդեմոնը, Կոմինը եւ Պոնսատին ծրագրել էին եվրոպական ընտրություններին մասնակցել «Միասին Կատալոնիայի համար» կուսակցությունից՝ «Ազատները Եվրոպայի կողմնակից» դաշինքի շրջանակներում։
«Միասին Կատալոնիայի համար» կուսակցությունում աղբյուրը հայտնել է, որ մտադիր են բողոքարկել ԿԸՀ-ի որոշումը։
Եվրախորհրդարանի ընտրությունները կկայանան մայիսի 26-ին, Իսպանիայում։





























