Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երեքշաբթի պաշտոնապես հայտարարել է կայսր Ակիհիտոյի գահից հրաժարվելու մասին, ասվում է նրա հայտարարությունում, որը կարդացել է NHK հեռուստաալիքի ուղիղ եթերում կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։
«Նորին մեծությունը հատուկ օրենքի համաձայն այսօր վայր է դնում իր լիազորությունները»,- նշվում է փաստաթղթում։ Վարչապետը կայսր Ակիհիտոյին եւ կայսրուհի Միտիկոյին երախտագիտություն է հայտնել ժողովրդի անունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։




























