Հակահեղափախականների թեման  թողնում եմ լրագրողներին, որ հետաքննություն անեք: Այդ մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած (պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է) Դավիթ Սանասարյանը

«Որ հետաքննություն անեք, հասկանաք՝ ով են, ինչեր են, տարբեր կասկածներ ունեմ, բայց չեմ ուզում դրա մասին խոսել», - ասաց Սանասրայանը։

Նա նշեց, թե շարունակում է իր հարգալից վերաբերմունքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

«Շատերը վարչապետից ակնկալում են, որ արդարադատություն պետք է իրականացնի, բայց նրա ֆունկցան չէ, խնդրում եմ՝ էդ հարցով իրեն մի դիմեք, որովհետև չի պատասխանելու»,- ասաց Սանասարյանը:

Նա անեւ ընդգծեց՝ որևէ մեկը չի ասել, թե խնդիրներ գոյություն չունեն.«Խնդիրները միշտ եղել են ու շարունակական պայքար կա դրանք վերացնելու ողղությամբ»:

Նա շեշտեց, թե իրավապահ մարմինները պետք է համապատասխանեն նոր Հայաստանի պահանջներին։

Իրեն կոռուպցիայի մեջ մեղադրելը, ըստ Սանասարյանի, աբսուրդ է ուղղակի։