Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների հետեւանքով անցյալ տարի Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում եւ Սոմալիում զոհվել է մոտ 120 եւ վիրավորվել 65 խաղաղ բնակիչ՝ ասվում է Պենտագոնի հաշվետվության մեջ՝ հայտնում է Reuters-ը։
2018թ․ Աֆղանստանում գործողությունների ընթացքում սպանվել է 76 խաղաղ բնակիչ, ընդհանուր առմամբ 42 մարդ զոհվել է Իրաքում եւ Սիրիայում, իսկ երկու մարդ՝ Սոմալիում ավիահարվածների հետեւանքով՝ նշվում է զեկույցում, որում ներառված են օդային եւ ցամաքային գործողությունների արդյունքները։
Զեկույցում ասվում է, որ Պենտագոնի գնահատականներով՝ ամերիկյան ԶՈՒ-ի գործողությունների հետեւանքով Լիբիայում կամ Եմենում քաղաքացիական անձինք չեն զոհվել։
Այնուամենայնիվ, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը շատ ավելի քիչ է այն տվյալներից, որոնց մասին հայտնել են իրավապահ խմբերը։
Amnesty International-ը եւ Airwars մոնիթորինգային խումբը ապրիլի վերջին հրապարակված իրենց զեկույցում հայտարարել են, որ 2017թ․ Ռաքքայում ԻՊ-ի զինյալների վրա գրոհի ընթացքում ավելի քան 1600 խաղաղ բնակիչ է զոհվել։
Փետրվարին Աֆղանստանին աջակցող ՄԱԿ առաքելությունը հայտարարել է, որ 1185 խաղաղ բնակիչ է սպանվել 2018թ․ կառավարական ուժերի իրականացրած գործողությունների ժամանակ։
Պենտագոնի զեկույցում ասվում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ ԱՄՆ ԶՈԻ-ի եւ ՄԱԿ-ի գնահատականների միջեւ տարբերություն կա, քանի որ նրանք տարբեր մեթոդներ են օգտագործում։



























