Մարդիկ 4 ժամ անցկացրել են 20 մետր բարձրությամբ կոտրված ատրակցիոնի վրա, մինչեւ նրանց փրկել են հրշեջները, պատահարը տեղի է ունեցել Արգենտինայի Սան Խուան նահանգում, հայտնում է TN հեռուստաալիքը:
Կիրակի լույս գիշերը Սան Խուանի զվարճությունների այգում «Մուրճ» կոչվող ատրակցիոնը աշխատանքը սկսելուց մի քանի վայրկյան հետո կոտրվել է, երբ գտնվում էր իր ամենաբարձր կետում:
Օդում է մնացել 36 մարդ: Նրանցից ոմանք հայտնվել են գլխով դեպի ներքեւ դիրքում: Հիմա իրավասու մարմինները ստուգում են այգու փաստաթղթերը եւ լիցենզիաները:




























