Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը շտկումներ է կատարել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարության մեջ, որն առնչվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետագա հանդիպումներին:
«Ինչպես գիտեք, համանախագահների կողմից առաջարկ է արվել կազմակերպելու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։ Եվ նախարարի կողմից ճեպազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել հենց այդ հանդիպման հնարավորությանը»,- պարզաբանել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Նշենք, որ նախօրեին ԱԳ նախարարը հարցազրույց էր տվել մի քանի լրատվամիջոցների որոնք լուսաբանում էին Բրյուսելում «Արեւելյան գործընկրության» ծրագրի 10-ամյակին նվիրված միջոցառումը: Պաշտոնական հաղորդագրության սկզբնական տարբերակում ենթատեքստից հետեւում է, որ նախարարը խոսում է բարձր մակարդակով հանդիպման հնարավորության մասին: Ավելի ուշ հարցազրույցի տեքստը շտկվել էր:





























