Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքի իր հանդիպումները ավարտելով՝ մեկնել է Պիտսբուրգ՝ մասնակցելու G-20 երկրների վեհաժողովին։ Էրդողանին եւ իր կնոջը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից կազմակերպված ընդունելությանը մուտքի մոտ դիմավորել են Օբամա ամուսինները։ Այս մասին տեղեկացնում թուրքական CNNturk կայքէջը։
ԱՄՆ նախագահն ասել է, որ ուրախ է Էրդողանին տեսնելու համար։ Փոխադարձաբար իր գոհունակությունն է հայտնել նաեւ Թուրքիայի վարչապետը։ Ղեկավարների կանայք նույնպես մուտքի մոտ կարճ զրույց են ունեցել։




























