Հեծանվասպորտի աշխարհի չեմպիոն Դմիտրի Նելյուբինին սպանողը՝ Ալիմ Աժագոեւը, դատապարտվել է 18 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման։ ИТАР-ТАСС գործակալության հաղորդմամբ՝ այսօր նման վճիռ է կայացրել Սանկտ-Պետերբուրգի դատարանը։ Մարդասպանի եղբայրը՝ Էդիկ Աժագոեւը, ով մեղադրվում է նույն գիշերը Նելյուբինի ընկերոջ նկատմամբ հարձակում կատարելու մեջ, դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Դատարանը պահանջել է հանցագործից գանձել 2 մլն ռուբլի փոխհատացում՝ սպանված մարզիկի հոր եւ տղայի համար։

Դմիտրի Նելյուբինը սպանվել էր 2005 թվականի հունվարի 1-ի գիշերը։ Հանցագործություն կատարելու մեջ կասկածվողները ձերբակալվել էին 2008 թվականի դեկտեմբերին։ Պարզվել էր, որ նրանք Կաբարդինո-Բալկարիայի բնակիչներ Ալիմ եւ Էդիկ Աժագոեւներն են, որոնք 4 տարի առաջ բնակվել էին Սանկտ-Պետերբուրգի պետական բժշկական համալսարանի հանրակացարանում։

Դմիտրի Նելյուբինը 1988 թվականի Օլիմպիական խաղերին արժանացել է ոսկե մեդալի։ 17 տարեկան հասակում նա դարձել է հեծանվասպորտի ամենաերիտասարդ չեմպիոնը։ Ինը տարի անց Նելյուբինն ավարտել է իր կարիերան՝ ստանալով սպորտի վարպետի կոչում: