Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրային շրջանառությունը 2009թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 365.3 մլն դոլար, կամ այլ կերպ՝ անցած տարվա 65.1%-ը,- հայտնում է «Business Վրաստան»-ը։
Համեմատած անցած տարվա ցուցանիշների՝ հաշվետու ժամանակահատվածում ներմուծումներն Ադրբեջան կրճատվել են 25.4 մլն դոլարով, արտահանումները՝ 170.1 մլն դոլարով։
Վրացական վիճակագրական դեպարտամենտի տվյալներով, Ադրբեջանի հետ առեւտրաշրջանառության վրացական մասնաբաժինը ընդհանուր առմամբ չի փոփոխվել եւ առաջվա նման կազմում է 10.5%։




























