ՌԴ Ռոստով-Դոն քաղաքի Կիրովյան շրջանի ոստիկանները ձերբակալել են բնակարանային գողություններ անող մի խմբի: Հանցագործներին ձերբակալելու մեջ ոստիկաններին օգնել է տուժողներից մեկի ուշադիր հարեւանը:
Հարեւանները նկատել են գողերին եւ զանգահարել ոստիկանություն: Գողերը փորձել են փախչել, սակայն դա նրանց չի հաջողվել:
Գողոնը կազմել է չորս մուշտակ եւ մի կիսամուշտակ՝ մոտ 100 հազար ռուբլի ընդհանուր արժողությամբ:
Ոստիկանական բաժնում պարզվել է, որ գողերը Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ են, որոնցից երկուսն արդեն ժամանակին եղել են անազատության մեջ: Հարուցվել է քր.գործ՝ կողոպուտի հատկանիշներով:




























