Վրաստանի եւ Թեհրանի միջեւ ուղիղ չվերթներ են իրականացվելու: Չվերթները կիրականացվեն  Մակդոնել Դուգլասի MD83 տիպի 165 տեղանոց օդանավով:

Նոր չվերթները կիրականացնի իրանական «Ատա Էարի» ավիաընկերությունը: Ինչպես վրացական մամուլին հայտնել է «Տավ Ջորջիա» ընկերության գլխավոր մենեջեր Մեթե Էրկալը, նոր չվերթները կբարձրացնեն Վրաստանի տուրիստական պոտենցիալը:

Չվերթները կիրականացվեն շաբաթը երկու անգամ` երկուշաբթի եւ հինգշաբթի: