Պիտսբուրգի համալսարանի մոտ բախումներ են տեղի ունենում ոստիկանության եւ չարտոնված հանրահավաքի մասնակիցների միջեւ:Չճշտված տվյալներով արդեն ձերբակալվել է 60 մարդ:

«Ոստիկանությունը փորձում է ցրել բողոքի ակցիան: Մի քանի ուսանողներ փորձել են բարիկադավորվել շենքերից մեկում, բայց ոստիկանները գազ են կիրառել, դուրս բերել ուսանողներին փողոց եւ ձերբակալել: Հատուկ ջոկատայինները խուզարկում են շենքի հարկերը»,- պատմում են դեպքի ականատեսները: Հիշեցնենք, որ բողոքի ակցիան կազմակերպել են հակագլոբալիստները: Ականատեսները նշում են, որ արդեն մոտ 60 հոգի ձերբակալված են:

Մեկ օր առաջ Պիտսբուրգի համալսարանի մոտ ոստիկանությունը շրջափակել էր ցուցարարների ակցիան եւ ձերբակալել 42 հոգու: