Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Բելառուս կմեկնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու «Արեւմուտք-2009» օպերատիվ ռազմավարական զորավարժություններին եւ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, «Արեւմուտք-2009» օպերատիվ ռազմավարական զորավարժությունների բացումը կկատարեն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Սեպտեմբերի 30-ին կկայանա անվտանգության խորհրդի քարտուղարների նեղ կազմով նիստը, որին կհետեւի ընդլայնված կազմով նիստը: Հոկտեմբերի 1-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան: