ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում բանակցություններ է վարում:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը, հայտնում են, որ Իլհամ Ալիեւը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ դեմ առ դեմ հանդիպում է անցկացրել:

Հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը բանակցությունները ընդլայնված ձեւաչափով շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում: