Հարավային Կովկասում եւ նրա սահմաններից դուրս կայունություն եւ անվտանգություն հաստատելու համար, Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ շարունակել բանակցությունները ղարաբաղյան կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում։
Նա ընդգծել է, որ այս հակամարտության լուծման համար ներկայիս բանակցությունների ընթացքը հույս է ներշնչում, որ պատային իրավիճակից հնարավոր է խույս տալ։ Որպես լավ հիմք, Մամեդյարովը մատնանշել է այն փաստը, որ 2008 թվականի նոյեմբերին Հայաստանը ընդունել է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միասնական հայտարարությունը եւ խոստովանել է հակամարտության լուծման փուլային մոտեցումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա։
Նշենք, որ այսօր ԼՂ-ի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությունով են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները: Նրանք երկու կողմերին կոչ են արել իրենց հայտարարություններում լինել կառուցողական, որը շատ կարեւոր է բանակցային գործընթացի համար:




























