Երեկ` սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ՌԴ նորանաշանակ արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Վյաչեսլավ Կովալենկոյին:

ՀՀ պաշտպանության նախարարը, շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կամրապնդվեն երկու պետությունների բարեկամական կապերը, հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հոկտեմբերի 1-ից 16-ը Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններին հայկական և ռուսական զորախմբերի մասնակցության, ՀՀ ՊՆ-ում ռուսաց լեզվի ուսուցման ժամանակակից լինգաֆոնային լսարանների բացման, 1877-1878թ.թ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքում զոհված ռուս զինվորականների հիշատակին Գյումրիում կառուցված հուշարձանի վերաբացման հետ կապված հարցեր: