Քաղաքացի Մելիքյանից ահազանգ է ստացվել, որ մարտի 23-ի կեսօրին իր վարած ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտ հայտնվել է ձնաբքի մեջ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Տեղում պարզվել է, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 8-րդ կմ-ում ձնաբքի մեջ են հայտնվել «Գավառի ԳԳՄ»-ին պատկանող «ՈՒԱԶ-22069» մակնիշի երկու ավտոմեքենա (2 վարորդ):
Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենաները դուրս են բերվել ճանապարհի երթեւեկելի հատված:





























