ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեն աջակցել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի դեմ պատժամիջոցների սահմանման ու որոշ զենքերի վաճառքի արգելափակման մասին օրինագիծը, հաղորդում է Reuters-ը:

Կոնգրեսի մի շարք անդամներ մի քանի ամիս շարունակ պահանջում են  պատասխանատվության ենթարկել Սաուդյան Արաբիային՝ մարդու իրավունքների խախտման, ներառյալ՝ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար:

Միջոցն օրենք դառնալու համար պետք է անցնի Սենատում հանրապետական մեծամասնությամբ, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատում, որը ղեկավարվում է դեմոկրատների կողմից, կամ ստորագրվի նախագահի կողմից, կամ էլ հավաքի Կոնգրեսի 2 պալատներում ձայների երկու երրորդ մասը:

Հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը օրինագծին դեմ է: Դրա համահեղինակներն են դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսն ու հանրապետականներ Լինդսի Գրեմն ու Թոդդ Յանգը:

Ռիշի խոսքով՝ իմաստ չկա ընդունել օրինագիծ, որի վրա ԱՄՆ նախագահը վետո կդնի: