Ըստ միջազգային հարցումների, Վրաստանը խոսքի ազատության առումով 178 երկրների մեջ զբաղեցնում է 99-րդ տեղը:Նման հայտարարությամբ է հանդես եկել «ՊԻԿ» հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Փարսոնը, ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 76-րդ սեմինարի ժամանակ: Նրա խոսքով, վրացական լրատվամիջոցները ցածր մակարդակի վրա են գտնվում:

«Վրացական մամուլը շատ բացեր ունի: Ճիշտ է միմյանցից տարբերվող դիրքորոշումներ են հնչում եւ լուսաբանվում բոլոր դեպքերը, սակայն  վրացական լրատվամիջոցներում պրոֆեսիոնալ կադրերի պակաս կա, եւ լրագրողների մոտ ինքնագրաքննության դրսեւորումներ են նկատվում»,-հայտարարել է հեռուստաընկերության տնօրենը:

Ըստ նրա, Վրաստանում լրագրողների իրավունքները չեն պաշտպանվում, այդ պատճառով էլ նրանք համարձակ քայլեր չեն անում: