Սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Նյու-Յորքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը:

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկել են կազմակերպության օրակարգային մի շարք հարցեր. մասնավորապես` ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կառույցներում արտաքին քաղաքական գործունեության համադրման, եվրոպական եւ միջազգային անվտանգության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգային խնդիրներ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Սերբիայի, Ղազախստանի, Ավստրալիայի, Կանադայի եւ Իրանի արտգործնախարարների հետ:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ջերմ եւ անմիջական հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Է. Նալբանդյանը Սերգեյ Լավրովին տեղեկացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերի մանրամասներին: