Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Շվեյցարիայի իր գործընկեր` Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյի հետ բանակցությունների ընթացքում անդրադարձել է երկու երկրների միջեւ համագործակցության ոլորտների ընդլայնման հարցերին` նշելով, որ այդ գործում լուրջ դերակատարություն կարող է ունենալ Երեւանում բացված Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության գրասենյակը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել իր շվեյցարացի գործընկերոջը` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու համար:

Է. Նալբանդյանը հանդիպել է նաեւ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը եւ տարածաշրջանային զարգացումները: Մանուչեհր Մոթաքիի խնդրանքով` Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Իրանի ԱԳ նախարարն իր հերթին տեղեկացրել է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված վերջին զարգացումների մասին: