Երեւան-Արմավիր մայրուղու 23-րդ կմ-ի հատվածում, մարտի 27-ին, ժամը 22-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղակերտ գյուղի խաչմերուկում 2388Լ համարանիշի ԳԱԶԵԼ-ը բախվել է ՎԱԶ-2107 մակնիշի 04 ՏՍ 202 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով ՎԱԶ-2107-ի վարորդ Գագիկ Ավագյանն ու ուղեւոր Վարդան Սայադյանը տեղափոխվել են Էջմիածնի քաղաքային հիվանդանոց:

Դեպքի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ, նաեւ ոստիկանության Էջմիածնի բաժնի քննչական խումբը:

Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Էջմիածնի  բաժնի տուգանային հրապարակ: