Անկարային զայրացրել է Լիբանանի նախագահ Միշել Աունը, որը քննադատել է Օսմանյան կայսրությանը:

«1516-1918թթ.՝ 4 հարյուրամյակ եւ 2 տարի, Լիբանանը գտնվում էր օսմանական օկուպացիայի ներքո: Լիբանանի ժողովուրդը շատ է տառապել: Լիբանանցիների դեմ օսմանների պետական ահաբեկչությունը, հատկապես՝ Առաջին աշխարհամարտի տարիներին, հանգեցրել է հարյուր հազարավոր զոհերի»,- հայտարարել է Աունը Մեծ Լիբանանի հռչակման 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Թուրքիայի ԱԳՆ-ը շտապել է Աունի խոսքը «անհիմն եւ կանխակալ» անվանել եւ, բնականաբար, հերքել է այդ փաստը: «Օսմանյան կայսրության պատմության մեջ չկա նման հասկացողություն, որպիսինն է պետական ահաբեկչությունը: Հակառակ պնդումներին՝ Մերձավոր Արեւելքում օսմանյան դարաշրջանը նշանավորվել է երկարատեւ կայունությամբ»,- ասվում է Թուրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: