Հարավային Կովկասի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին սեպտեմբերի 30-ին կայցելի Ադրբեջան: Այդ մասին հաղորդում է «APA» գործակալությունը՝ հղում անելով Բաքվում Եվրահանձնաժողովի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:
Գործակալության տվյալներով, ԵՄ հատուկ ներկայացուցչի այցը կտեւի մեկ օր եւ կրելու է Ադրբեջանի ղեկավարության հետ պարբերական խորհրդակցությունների բնույթ:




























