Վերջին տվյալներով, ոչ պակաս, քան 240 մարդ է զոհվել Ֆիլիպիններում «Կետսանա» թայֆունի հարվածի հետեւանքով, անհետ կորածների թիվը կազմում է ավելի քան 37 մարդ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը,- սեպտեմբերի 29-ին հայտնել են տեղի իշխանությունները։

Երկրի մայրաքաղաք Մանիլայում եւ նրա մերձակայքում քանդվել են մոտ երկու միլիոն մարդկանց տներ, եւ շուրջ 380 հազար մարդ տարհանվել է աղետի շրջանից։

Արեւադարձային փոթորկի հետեւանքով 12 ժամվա ընթացքում Մանիլայում տեղացել է տեղումների ամսական ծավալը։ Շաբաթ օրը 9 ժամ շարունակ այնտեղ չեն դադարել տեղատարափ անձրեւները։