ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 1-ին կայցելեն Երեւան:

Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը՝ Տավուշի մարզում ԵԱՀԿ իրականացրած դիտարկմանը նվիրված ճեպազրույցի ընթացքում:

Կասպրչիկը նաեւ հայտարարել է, թե համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) կայցելեն նաեւ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ, այնուհետ կմեկնեն Բաքու: Համանախագահների այցի նպատակն է՝ նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը: