Սեպտեմբերի 28-ին վերջին 46 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի տարածքում՝ Շիրակի և Լոռու մարզերում ձյուն է տեղացել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեկ օդի ջերմաստիճանը 0-ից ցածր է եղել Հովտում` 1, Ամասիայում` 2, Աշոցքում` 4 աստիճանով:

Առաջիկա երկու օրերին հանրապետությունում սպասվում են տեղումներ անձրեւի տեսքով, լեռնային շրջաններում` նաեւ ձյան: Տեղումները կդադարեն սեպտեմբերի 29-ի երեկոյան: Սեպտեմբերի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-14 աստիճանով՝ հասնելով 25-26-ի: