Ալ Ղաիդայում Բեն Լադենի աջ ձեռքը համարվող եւ կազմակերպության երկրորդ դեմք հանդիսացող Էյմեն Էլ Զավահիրին այս անգամ նշանառության տակ է վերցրել Թուրքիային։ Նա քննադատել է երկրի ղեկավարությանը, քանի որ շուտով թուրքական զինված ուժերը կստանձնեն Աֆղանստանում «Միջազգային անվտանգության եւ աջակցության ուժեր»-ի (ISNAF) հրամանատարությունը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Էյմեն Էլ Զավահիրին մեղադրել է Թուրքիային, քանի որ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկված թուրքական զինված ուժերը Աֆղանստանում անում են այն, ինչ անում է Իսրայելը Պաղեստինում։ Նա պահանջել է, որ թուրք ժողովուրդը դեմ դուրս գա իշխանությունների այս քաղաքականությանը։