Բաղդադի կենտրոնական հրապարակում բողոքի ցույցի մասնակիցների եւ անվտանգության ուժերի բախման հետեւանքով զոհվել է երկու մարդ, ավելի քան 105-ը վնասվածքներ է ստացել, հայտնում է AP-ը։
Առնվազն 72 ցուցարար էր զոհվել ցույցերի երկրորդ ալիքի ժամանակ, որը սկսվել էր անցյալ ուրբաթ օրը։ Հոկտեմբերի սկզբին առաջին ալիքի ընթացքում 149 մարդ էր զոհվել։
Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, որին մեղադրում են կոռուպցիայի, տնտեսական ճգնաժամի եւ սոցիալական պայմանների վատացման մեջ։
Այսօր ցույցերին միացել են հազարավոր ուսանողներ։
Անվտանգության ուժերը արցունքաբեր գազ եւ նռնակներ են օգտագործել, որպեսզի ցուցարարները չկարողանան անցնել գլխավոր կամուրջը։



























