2020-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլեկտրոնային հյուպատոսության նոր համակարգ կթողարկի, որը թույլ կտա տեսառեժիմով օգնություն ցուցաբերել այն քաղաքացիներին, որոնք գտնվում են արտասահմանում եւ մեր հյուպատոսության կարիքն ունեն: Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա նշեց, որ դա զգալիորեն կմեծացնի արտասահմանում հայերին եւ օտարերկրացիներին տրամադրվող ծառայությունների արդյունավետությունը:

Նախարարի խոսքով՝ տվյալ համակարգի ներդրման համար կհատկացվի ընդամենը 14,8 մլն դրամ: