Ցանկացած խնդրի լուծում պետք է բխի իրավունքի գերակայության սկզբունքից և համապատասխանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս մասին նշված է Հանրապետության նախագահի՝ 168.am-ին ուղղված պատասխանում :

Նշենք, որ վերջինս հարցում էր րել կապված «Հոկտեմբերի 27»-ի գործի հնարավոր վերաբացման և ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ ՀՀ նախագահի Արմեն Սարգսյանի՝ որպես Սահմանադրության երաշխավորի կարծիքն ու դիրքորոշումն իմանալու համար:

Նախագահի պատասխանում նշվում է.

«Հանրապետության նախագահը հստակ դիրքորոշում ունի, որ ցանկացած խնդրի լուծում պետք է բխի իրավունքի գերակայության սկզբունքից և համապատասխանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միևնույն ժամանակ, ապահովելով Սահմանադրության դրույթների ազնիվ և տրամաբանական մեկնաբանումն ու բարեխիղճ կիրառումը:

Կայունությունն ու անվտանգությունը, օրինականությունն ու արդարությունը, հանդուրժողականությունն ու համերաշխությունն առաջնային են պետության ու նրա քաղաքացիների համար»։