2020-ի բյուջեի նախագծով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը նախատեսվում է հատկացնել 305 մլրդ դրամ, ինչը 58 տոկոսով ավելի շատ է, քան 2019-ին էր: Այս մասին նոյեմբերի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ աճը կապ ունի ինչպես ներդրումային ծրագրերի ծավալի մեծացման, այնպես էլ դրամաշնորհների տրամադրման հետ:

2019-ին հատկացվել է 177,5 մլրդ դրամ՝ պարզաբանեց նախարարը: